Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը «Էնֆիլդ» էր ժամանել կոտրված ապակիներով։
Նշվում է, որ դրա հեղինակը «Լիվերպուլի» մի քանի երկրպագուներն են եղել, ովքեր քարերով և շշերով հարվածել են «Ռեալի» ավտոբուսին։
Ոստիկանությունը արդեն հետախուզական աշխատանքներ է սկսել, իսկ ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և ներողություն խնդրել «Ռեալից»։
«Մենք, իհարկե, քննադատում ենք այն գործողությունները, որոնց պատճառով «Ռեալի» ավտոբուսը վնասվել է։ Դա ամոթալի վարքագիծ է որոշ մարդկանց կողմից։
Ցանկանում ենք ներողություն խնդրել «Ռեալից»՝ պատճառած վնասի համար։ Ամեն ինչ կանենք, որպեսզի մեղավորները ստանան իրենց պատիժը». հայտարարել է անգլիական ակումբը։
Los Merengues, Realmadrid.am