Անվանի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոման վերջին նորություններն է հայտնել Ռաֆայել Վարանի՝ ՄՅՈՒ հավանական տեղափոխության վերաբերյալ։
«Իրավիճակը Վարանի տեսանկյունից պարզ է, նա պատրաստ է ընդունել ՄՅՈՒ-ի առաջարկն ու մինչև 2026 թվականը պայմանագիր կնքել, եթե կողմերը կարողանան մոտակա ժամանակներս համաձայնության հասնել»,- գրում է Ռոմանոն։
Վարանը հարգանքով է վերաբերում «Ռեալին», սակայն ցանկանում է ԱՊԼ-ում խաղալու փորձառություն ունենալ։ Ըստ շշուկների՝ ՄՅՈՒ-ն Վարանին տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում, որն ամենաքիչը 3 մլն եվրոյով ավելին է, քան «Ռեալը» պատրաստ է վճարել նոր պայմանագրով։