«Ռեալի» վինգեր Վինիսիուսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Բրազիլացու հետ մրցանակի համար պայքարում էին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն, «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը և ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապե:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի առաջին խաղում «արքայական» ակումբը 3:1 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին», իսկ Վինիսիուսը դուբլ էր գրանցել իր անվան դիմաց:
Fanat, Realamadrid.am