Լա Լիգայի հետ հարզացրույցի ընթացքում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է սպասվող «Կլասիկոյի» մասին։
«Դա աշխարհում լավագույն հանդիպումն է ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար։ Այս երկու ակումբների միջև կա պատմություն, և այս դիմակայությունը միշտ էլ անչափ կարևոր է։
Բարդ խաղ է լինելու, քանի որ մրցելու ենք այն ակումբի դեմ, որը սիրում է տիրել գնդակին, բայց մենք նույնպես չենք պատրաստվում զիջել այն «Բարսելոնային»։ .Ինչպես և առաջին խաղում, մենք խաղադաշտ ենք դուրս գալու հաղթանակի համար, քանի որ սա եզրափակիչ է մեզ համար։
Չեմ կարող ասել, թե որն է իմ կարիերայի լավագույն մրցաշրջանը, սակայն ես միշտ պատրաստ եմ անել հնարավոր ամեն ինչ թիմին օգնելու համար։ Գիտեմ, որ ներկա պահին բավական լավ արդյունավետություն ունեմ, և նման կերպ շարունակելու դեպքում մեծապես կօգնեմ թիմին։ Միշտ էլ կարևոր է առաջնությունում հաղթելը». ասել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am