Նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը։
«Սա այնպիսի խաղ էր, որտեղ Խիլ Մանսանոն հոգեբանական առումով բոլորից վատ էր նախապատրաստվել։ 11 մետրանոցի դրվագում նա ճիշտ վարվեց։ Այլ բան է ոտքի կողային հատվածով հարվածել է, բայց այլ է, երբ դու հարվածում ես մրցակցին բաց ոտքով։ Դրվագում անվիճելի էր նաև դեղին քարտը։ Քիչ անց Կամավինգան քաշեց նաև Յամալի խաղաշապիկից ու պետք է ստանար երկրորդ դեղինը, քանի որ բռնվածքը կատարել էր երկու ձեռքերով ու կանխել մրցակցի վտանգավոր հակագրոհը։
Վինիսիուսը ևս պետք է հեռացվեր խաղադաշտից։ Կունդեի դեմ դրվագում նրա թույլ տված խախտումը ակնհայտորեն կարմիր քարտի ենթակա էր։ Խիլ Մանսանոն շատ դիվանագիտորեն մոտեցավ՝ մտածելով հետևանքների մասին։ Նա չէր ցանկանում որևէ լուրջ որոշում կայացնել, և, դա չանելով, սխալ թույլ տվեց». նշել է Իտուրալդեն։
Los Merengues, Realmadrid.am