«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «Լիվերպուլի» դեմ խաղը:
«Հաղթանակը ուրախացնում է, սակայն, ընդհանուր առմամբ, խառը զգացողություններ են: Հիանալի հանդիպում անցկացրինք, բայց երկրորդ կեսում դժվարություններ կային: Դեռևս չպետք է թուլանանք, քանի որ առջևում պատասխան խաղն է:
Երկրորդ կեսում մրցակիցը հարվածեց մեկ անգամ և գոլ խփեց. սա տհաճ զգացողություն է, սակայն այսպիսին է ֆուտբոլը:
Ուրախ եմ Վինիի համար. այս գոլերը շատ էին պետք նրան:
Հիմա պետք է լավ վերականգնվենք, քանի որ առջևում «Բարսելոնայի» դեմ խաղն է»:
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am