Onda Cero-ի փոխանցմամբ, «Ռեալ» տեղափոխվելու դեպքում Էրլինգ Հալանդի պայմաններից մեկը այն է, որ իր հայրենակից Մարտին Էդեգորը պետք է մնա թիմում։
«Բորուսիան» 150 մլն եվրո է ցանկանում ստանալ Հալանդի տրանսֆերի դիմաց, իսկ «Բարսելոնան» կարծես թե պատրաստ չէ այդքան գումար տրամադրել, ուստի այդ փաստը կարող է օգնել «Ռեալին»։
Ներկա պահին Էդեգորը վարձավճարային հիմունքներով հանդես է գալիս «Արսենալի» կազմում։ Օրերս լուրեր էին տարածվել, որ «Ռեալը» մտադիր է վաճառել Էդեգորի ամբողջական տրանսֆերային իրավունքները, իսկ «Արսենալը» պատրաստ է այդ տրանսֆերը իրագործել։
Los Merengues, Realmadrid.am