«Ռեալ Մադրիդը» մոտ է Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս պահին «սերուցքայինները» և 25–ամյա ֆրանսիացին քննարկում են գործարքի մանրամասները և գլխավոր թեման իմիջային իրավունքներն են, գրում է Relevo–ն։
«Ռեալում» աշխատում է մի համակարգ, համաձայն որի թիմի նորեկը ակումբի հետ 50–50 կիսում է իմիջային իրավունքները։ Բայց դա վերաբերվում է այն գովազդատուներին, որոնք ֆուտբոլիստի հետ պայմանագիր են կնքել նրա՝ Իսպանիայի մայրաքաղաք ժամանելուց հետո։ Եթե կան գործող պայմանագրեր որևէ ապրանքանիշի հետ, ապա «սերուցքայինները» ոչինչ չեն պահանջում։
Բայց ակումբում բացառություններ կան Բելինգեմի և Վինիսիուսի հարցով, որոնք կեսից ավելին են վաստակում իմիջային իրավունքներից։ Եվ Մբապեն նույնպես այդպիսի բացառություն կլինի։
Ի նշան հարգանքի, «Ռեալ Մադրիդը» մեկ տարվա պայմանագրերով իմիջային իրավունքների 100 տոկոսը թողնում է ֆուտբոլիստին։ Այս մրցաշրջանում նման օրինակներ են Մոդրիչն ու Կրոսը։
Ընդհանուր առմամբ, ակումբի քաղաքականությունն իմիջային իրավունքների հարցով ակումբի ֆինանսական կայունության գլխավոր հենասյուններից մեկն է։