Ֆլորենտինո Պերեսն արդեն այս տարի կանցկացնի «Ռեալի» նախագահի ընտրություններ, ու այս անգամ նա մրցակիցներ կունենա:
Հաջողակ բիզնեսմեն Էնրիկե Ռիկելմեն վերջերս ակնարկել էր, որ մտադիր է դառնալ «Ռեալի» նախագահ, ու հենց նա էլ կլինի Ֆլորենտինոյի գլխավոր մրցակիցը:
Ակումբի կանոնադրության մեջ հստակ գրված է, թե ինչ պայմանների պետք է համապատասխանի նախագահի թեկնածուն:
1. Լինել իսպանացի
2. Լինել չափահաս և գործունյա
3. Տեղյակ լինել սոցիալական պարտավորություններից. ամենաքիչը 20 տարի լինել ակումբի անդամ (19՝ նախագահի դեպքում, 15՝ փոխնախագահի և 10՝ մնացած դեպքերում)
4. Չենթարկվել պատժամիջոցների, որոնք արգելում են դառնալ ակումբի նախագահ
5. Չզբաղեցնել ղեկավար պաշտոններ այլ ակումբներում և չլինել գործող ֆուտբոլիստ, մարզիչ կամ մրցավար
6. Ցույց տալ բանկային երաշխիք, որը համապատսխանում է 10/1990 օրենքի 3-րդ և 4-րդ կետերին:
Fanat, Realmadrid.am