Չորեքշաբթի օրը Վալդեբեբասում կայացել է «Ռեալի» հերթական մարզումը Լա լիգայի 29-րդ տուրի՝ «Էյբարի» դեմ խաղի նախապատրաստության շրջանակում:
Մարզմանը չեն մասնակցել այն խաղացողները, որոնք գտնվում են հավաքականների տրմադրության տակ:
Գնդակով է մարզվել Ֆեդերիկո Վալվեդեն, ինչը հույս է տալիս, որ նա կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» դեմ խաղերին:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը կայանալու է ապրիլի 4-ին՝ 23:00-ին, իսկ «Ռեալ» - «Բարսելոնա»-ն՝ ապրիլի 10-ին՝ նույն ժամին:
Fanat, Realmadrid.am