Էդուարդո Կամավինգան պատրաստ է հեռանալ «Ռենից» ամռանը:
Ինչպես հաղորդում է AS-ը, երիտասարդ ֆրանսիացին այս մասին արդեն հայտնել է իր գործակալ Ջոնաթան Բարնետին:
Ֆուտբոլիստը հայտնել է նաև, որ իր համար կարիերան շարունակելու լավագույն տարբերակը Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունն ու Զինեդին Զիդանի ղեկավարությամբ աշխատելն է:
Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
Միևնույն ժամանակ, եթե մրցաշրջանի ավարտին Զիդանը հեռանա, Կամավինգան կարող է ընտրել կարիերան շարունակելու մեկ այլ ուղղություն:
Fanat, Realmadrid.am