Սաուդիան Արաբիայից կրկին կլորիկ գումարներ են առաջարկել Լուկա Մոդրիչին։
37-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը, և նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ դեռևս չեն սկսվել։ Չնայած այդ ամենին, կան խոսակցություններ, որ խորվաթ ֆուտբոլիստը և ակումբը բանավոր համաձայնություն ունեն և ֆուտբոլիստը ցանկանում է մնալ թիմում։
Նշվում է, որ Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը պատրաստ է տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ վճարել Մոդրիչին։ Դա երկու անգամ ավելի շատ է, քան Լուկայի ներկայիս աշխատավարձը։
Ընթացիկ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am