Արդեն կասկած չկա, որ «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան կարիերան կշարունակի «Ռեալում»:
Ավստրիացին անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է «արքայական» ակումբի հետ ու ամենաքիչը մինչև 2025 թվականը հանդես կգա Մադրիդում՝ տարեկան ստանալով 12 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ում տեղեկությունները գրեթե 100%-ով իրականանում են:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին Ալաբան ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:
Մինչ այս տրանսֆերի համար պայքարում էին նաև «Չելսին» ու ՊՍԺ-ն:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրրջանում Ալաբան անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյոունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am