Ֆրանսիայի գավաթում տարած հաղթանակից հետո թիմի հարձակվող Կիլիան Մբապեի տված հարցազրույցը թիմի երկրպագուներին խոժոռվելու առիթ է տվել։ Լրագրողը հարցրել է՝ արդյոք նա հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի հետ կնվաճի 15-րդ գավաթը։ Կիլիանի պատասխանը կարելի է ավելի շատ ընկալել որպես հեռանալու ակնարկ։
«Ես կարծում եմ, որ հիմա ավելի կարևոր է վայելել պահը»,- ասել է Մբապեն՝ շրջվել թիմակիցների ուղղությամբ և ժպտացել։ Փարիզյան ակումբի երկրպագուներին այս պատասխանը շատ է վշտացրել ու նրանք արդեն պատրասվում են ֆուտբոլիստին հրաժեշտ տալուն։
Բոլորին հայտնի է, որ նրա տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Ռեալն» է։ Ֆլորենտինո Պերեսը Մբապեին համարում է այն սուպերաստղը, որը ակումբին նոր շունչ կհաղորդի։
Կիլիանի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է հաջորդ ամառ, այնպես որ հարձակվողի տրանսֆերը կարող են վաճառել (հիմա կամ ձմռանը), որ նրան անվճար բաց չթողնեն։
Մբապեի վիճակագրությունը Փարիզում ապշեցնում է. 170 հանդիպում, 131 գոլ, 61 գոլային փոխանցում, 2 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչում (հավանաբար նաև 3), 3-ական Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակից, 2 ֆրանսիական լիգայի գավաթ ու 1 պարտություն ՉԼ-ի եզրափակիչում։ Այս մրցաշրջանում նա 40-ից ավելի գոլի հեղինակ է դարձել, ինչը նրա կարիերայի լավագույն արդյունքն է։