Եվրոպայի առաջնությունից հետո «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կհեռանա հավաքականից ու կկենտրոնանա ակումբային մրցելույթների վրա, տեղեկացնում է Bild-ը:
31-ամյա կիսապաշտպանը գտնում է, որ նման տեմպը պահելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ միայն մեկ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ գերմանացին հավաքականում մեկնարկել էր 2010 թվականին: Մինչև հիմա նա դարձել է 17 գոլի հեղինակ:
2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում Կրոսը նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Fanat, Realmadrid.am