Դեռ փետրվարի սկզբին Զինեդին Զիդանի կատարած հետևյալ հայտարարությունը, որ տիտղոսներ դեռ կարելի է հաղթել, քննադատության մեծ ալիք էր բարձրացրել։
Մամլո ասուլիսի ժամանակ շատ էին հարցերը նրա՝ այդ արտահայտության վերաբերյալ։
Դրանից հետո «Ռեալը» բավական վստահ դուրս թողեց «Ատալանտայի» ՉԼ-ի հետագա պայքարից։
Բոլորն էլ գիտեն, որ «Ռեալի» սիրելի մրցաշարը հենց Չեմպիոնների Լիգան է, և «Ատալանտայի» դեմ դիմակայությունում տարած հաղթանակը նոր հույս առաջացրեց Զիդանի և «Ռեալի» մոտ։
Այնուամենայնիվ Զիդանի ապագան «Ռեալում» շարունակում է մշուշոտ մնալ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, սակայն պատմությունը ցույց է տվել, որ «Ռեալում» մարզիչները չեն մնում առանց տիտղոսների։
Մրցաշրջանի ավարտին կարող են հաշվի առնել այն, որ «Ռեալը» կարող էր նույնիսկ չհայտնվել ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում, կամ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալկոյանոյից» կրած պարտությունը։
Այժմ, կարելի է ասել, որ Զիդանի ապագան կախված է «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» դեմ սպասվող դիմակայության արդյունքներից։
Los Merengues, Realmadrid.am