Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը վստահ է, որ Տիբո Կուրտուան առաջիկա Եվրո-ին կլինի իր լավագույն մարզավիճակում։
«Կարծում եմ, որ Կուրտուան այժմ իր կարիերայի լավագույն փուլում է։ Նա հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» նման ակումբի կազմում, և կարողացել է այդ թիմում մեծ կարևորություն ունեցող ֆուտբոլիստի դեր ստանալ։
Ակումբային մակարդակում խաղից էլ հենց կախված է հավաքականի կազմում խաղի որակը։ Նա մշտապես բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրել հավաքականում». նշել է Մարտինեզը։
Los Merengues, Realmadrid.am