Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալը» նվազագույն հաշվով պարտվեց «Խետաֆեին»:
Կարլո Անչելոտին ամփոփել է հանդիպումը:
«Մրցանկցին գոլ նվիրեցինք, և դա արեց ֆուտբոլիստ, ով, սովորաբար, փայլում է պաշտպանությունում: «Ռեալը» դեռ արձակուրդում էր. թիմը նման չէր, այն թիմին, որը խաղում էր Սուրբ Ծնունդից առաջ: Այս պարտությունը կարող է զարթուցիչի դեր ունենալ: Ամեն դեպքում իմ խոսքերում քննադատություն չկա. դրամա պետք չէ սարքել, քանի որ շարունակում ենք գլխավորել մրցաշարային աղյուսակը»:
Լա լիգայի 19-րդ տուրից հետո «արքայական» ակումբը 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Fanat, Realmadrid.am