Լա լիգայի 6-րդ տուրի կայացավ «էլչե» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Քանի որ «Էլչեն» այս մրցաշրջանում դեռևս հաղթանակ չէր տոնել, թվում էր, թե հաղթանակն «Արքայական» ակումբին հեշտ է տրվելու։ Առաջին կեսում ստեղծած պահերն ու խփած գոլերը հենց դրա մասին էլ խոսում էին։
«Ռեալին» հաջողվեց 25-րդ րոպեին բացել հանդիպման հաշիվը։ Տուգանային հարվածը հիանալի իրացրեց Արդա Գյուլերը, սակայն գնդակը հայտնվեց դարպասում միայն այն բանից հետո, երվ դիպչեց դարպասաձողին, իսկ հետո դարպասապահին, ու գոլը գրանցվեց Դիտուրոյի անվան դիմաց։
Ընդամենը 8 րոպե անց աչքի ընկավ նաև Կիլիան Մբապեն, իսկ Յան Դիոմանդեն կատարեց իր առաջին գոլային գործողությունը Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։
Թվում էր, «Էլչեն» այլևս շանսեր չունի խաղը փրկելու համար, սակայն տան տերերն այդպես չէին մտածում։
Նախ, 71-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Օսորիոն, իսկ 83-րդ րոպեն Ֆեր Նինյոն հաշվի մեջ հավասարություն մտցրեց։
Այնուամենայնիվ, «Ռեալին» հաջողվեց մրցավարի կողմից ավելացրած առաջին րոպեին հաղթանակ կորզել։ Կիլիան Մբապեն և Կարլոս Էսպին առանց հսկողության մնացին դարպասապահի դիմաց, և ֆրանսիացու փոխանցումից հետո Էսպին գրավեց դատարկ դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Սերուցքայիններին»։
«Ռեալը» ծանր դասավորված խաղում կարողացավ անչափ կարևոր 3 միավոր վաստակել։
«Էլչե» 2-3 «Ռեալ Մադրիդ»
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն