Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Մադրիդի «Ռեալը» ևս մեկ տրանսֆեր իրականացրեց։ «Սերուցքայինները» ձեռք բերեցին «Ռենի» խոստումնալից կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային իրավունքները։ Ներկայացնում ենք 5 փաստ «Ռեալի» նորեկի մասին։
1. Որտեղի՞ց է նա։
Կամավինգան ծնվել է Անգոլայի Կաբինդե քաղաքում 2002 թվականի նոյեմբերի 10-ին։ Նրա առաջին ակումբը եղել է «ԱԳԼ-Դրապեու- Ֆուգերես»-ը։ Կամավինգան «Ռենի» շարքերը համալրել է 2013 թվականին։
2. Որտե՞ղ է խաղում Կամավինգան։
Կամավինգան կիսապաշտպան է, ով ավելի շատ միտված է պաշտպանությանը, սակայն կարող է խաղալ նաև առաջ քաշված կիսապաշտպանի դիրքում։ Պետք է դեռ սպասել և տեսնել, թե ինչպես է Կարլո Անչելոտին պատրաստվում օգտագործել նրան։
3. Որո՞նք են նրա ուժեղ կողմերը։
Շատ դինամիկ և պայթյունավտանք ֆուտբոլիստ է։ Կամավինգան հիանալի աշխատանք է կատարում՝ ճեղքելով մրցակցի պաշտպանությունը։ Նա շատ լավ է վերահսկում գնդակը, տեխնիկապես շատ լավ է պատրաստված և տիրապետում է հիանալի փոխանցումների։
4. Կա՞ն արդյոք թույլ կողմեր։
Էդուարդոն ընդամենը 18 տարեկան է, և բնականաբար ունի թոփ ակումբի կազմում հանդես գալու փորձի պակաս։ Բացի այդ նրա վերջին մրցաշրջանը այնքան էլ հաջող չէր, ինչպես նորամուտինը։ Բայց այս ամենը շատ արագ կարող է փոխվել։ Լուկա Մոդրիչի և Թոնի Կրոսի կողքին խաղալուց հետո Կամավինգան շատ արագ կարող է դառնալ «Ռեալի» աստղային ֆուտբոլիստներից մեկը։
5. Որո՞նք են Կամավինգայի ձեռքբերումները մինչ «Ռեալ» տեղափոխությունը։
2020 թվականին Կամավինգան իր նորամուտն է նշել Ֆրանսիայի ազգային հավաքականում, իսկ 2019-ին նրան հաջողվել է «Ռենի» կազմում նվաճել Ֆրանսիայի գավաթը։
Los Merengues, Realmadrid.am