Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը, նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, այսօր որոշում է կայացրել Կառլոս Սայնսին ու Լուկա Դոնչիչին շնորհելու Մադրիդի «Ռեալի» պատվավոր անդամի կոչում, որն ակումբի բարձրագույն պարգևն է:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հրապարակավ իր ճանաչումը հայտնել այս երկու առաջատար մարզիկների կարիերային: Նրանք մեր արժեքների կրողն են ու ամեն օր ցուցադրում են իրենց հավատարմությունն ակումբին ու կիրքն ակումբի նկատմամբ:
Կառլոս Սայնսը լեգենդ է, իսպանական սպորտի պատմության մեծագույն մարզիկներից:
Լուկա Դոնչիչը Մադրիդի «Ռեալում» հասակ առնելուց հետո դարձել է NBA-ի լավագույն բասկետբոլիստներից: Նա մեր թիմին միացավ երեխա ժամանակ՝ 13 տարեկանում: Նա իր ավանդն ունեցավ թիմի արժեքների ամրապնդման գործում՝ անցկացրած 216 խաղում նվաճելով 7 տիտղոս:
Fenomeno, Realmadrid.am