Հոդվածներ

Marca. Բենզեման պատրաստ կլինի դերբիին
27.02.2021
1464 0

Մարտի 7-ին կայանալու է մադրիդյան դերբին, որը կարող է որոշիչ լինել Լա Լիգայի այս մրցաշրջանում։ Կարիմ Բենզեման, ով վերջին մի քանի խաղերը բաց է թողել վնասվածքի պատճառով, մեծ հավանականությամբ պատրաստ կլինի այդ խաղին։.

Բենզեմայի վնասվածքը այնքան էլ լուրջ չէր, և եթե «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է, ապա սպասվում է, որ «Ատլետիկոյի» դեմ խաղին նա լիարժեք պատրաստ կլինի։ Թիմում իհարկե ցանկանում են, որ նա 100%-ով պատրաստ լինի խաղադաշտ վերադառնալուց առաջ։ Բանն այն է, որ «Ատլետիկոյի» դեմ խաղին հաջորդելու է «Ատալանտայի» դեմ պատասխան հանդիպումը, և չնայած մրցակցի դաշտում տարած հաղթանակին, «Ռեալում» գիտակցում են, որ անչափ բարդ խաղ է սպասվում։ Եվ ամբողջ հարցն այն է, որ առանց Բենզեմայի «Ռեալի» հարձակումը շատ վատ իրավիճակում է։

Օրինակ Վինիսիուսը գոլի հեղինակ չի դարձել հոկտեմբերի 21-ից ի վեր։ Ասենսիոն անցկացրած 30 խաղերում դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ։ Մարիանոն մինչ այս մեկ անգամ է գոլ գրանցել իր անվան դիմաց։ Ազարը և Ռոդրիգոն շարունակում են վերականգնվել վնասվածքներից, իսկ Իսկոն այս մրցաշրջանում ընդհանրապես չի դարձել գոլի հեղինակ։ Ստացվում է, որ «Ռեալի» հարձակումը կախված է միայն Բենզեմայից, և նա գիտակցում է, որ պետք  է խաղադաշտ վերադառնա որքան հնարավոր է շուտ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված