Հոդվածներ

Նեյմարը իր կարծիքն է հայտնել Վինիսիուսի և Ռոդրիգոյի վերաբերյալ
29.10.2021
3992 0

Բրազիլիայի գլխավոր ֆուտբոլային աստղ Նեյմարը իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» կազմում հանդես եկով երիտասարդ իր հայրենակիցների՝ Ռոդրիգոյի և Վինիսիուսի մասին։ 

«Հավաքականում մենք երկու տաղանդավոր երիտասարդներ ունենք՝ Վինիսիուսը և Ռոդրիգոն։ Նրանք դեռ աճելու մեծ պոտենցիալ ունեն։ Բրազիլիայում տաղանդների պակաս չկա։ 

Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։ Հիմա ֆուտբոլը մեծապես փոխվել է։ Պետք չէ համեմատել մեր այս կազմը նախկինում ունեցած կազմի հետ, չնայած որ ֆուտբոլը ինքնին հիմնված է համեմատությունների վրա». նշել է Նեյմարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված