Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել տրանսֆերային շուկայում և ապագայի ձեռքբերումներ կատարել: Նման քաղաքականության հերթական հավաստումը եղավ Էնդրիկը, որն ակումբին կմիանա 2024 թվականին:
Բանակցությունների ժամանակ պայմաններից մեկը թիմում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի չհայտնվելն է: Ուսումնասիրելով բոլոր մանրամասները՝ մադրիդցիները նախապատվությունը տվել են երիտասարդ ֆուտբոլիստին:
Ակումբը վստահություն ունի, որ 16-ամյա բրազիլացին ճիշտ ձեռքբերում է: Վինիսիուսի, Ռոդրիգոյի ու Վալվերդեի ճանապարհը արդեն պետք է անցնի «Պալմեյրասի» հարձակվողը:
Երկու տարի անց հարձակման գիծն ի դեմս 23-ամյա Ռոդրիգոյի, 18-ամյա Էնդրիկի ու 24-ամյա Վինիսիուսի, կարող է նոր դարձաշրջան բացել ակումբի պատմության մեջ: