«Ռեալը» որոշել է թիմում պահել Մարկո Ասենսիոյին:
Լրագրող Նիկոլո Սկիրայի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է քառամյա պայմանագիր՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ 1 տարի անց իսպանացին կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:
Նշվում է, որ կողմերն ակտիվ բանակցություններ են վարում:
2021/22 մրցաշրջանում Ասենսիոն անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am