«Ռեալ Մադրիդը» և «Լևանտեն» համաձայնության են եկել հարձակվող Կարլոս Էսպիի տեղափոխության վերաբերյալ։
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել ակումբի հետ առաջիկա հինգ մրցաշրջանների համար, որը կգործի մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
21-ամյա հարձակվողը «Լևանտեի» ակադեմիայի սան է։ Թիմի կազմում նա անցկացրել է 66 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում նա ճանաչվել է Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ մինչև 23 տարեկանների, ինչպես նաև՝ հանդես է եկել Իսպանիայի մինչև 19 և 20 տարեկանների ազգային հավաքականներում։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն