«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղը (0-1):
«Սպասում էինք այսպիսի ծանր և բարդ խաղ: «Ռեալին» չբավականացրեց հաջողությունը: Խաղը պարբերաբար ընդհատվում էր, շատ էին կանոնների մանր խախտումները: Գոլային պահեր ունեցանք, սակայն չկարողացանք օգտագործել դրանք:
Կրոսն ու Մոդրիչը թեթև վնասվածք ունեին, այդ պատճառով էլ չէին ընդգրկվել մեկնարկային կազմում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:
20 խաղից հետո «Ռեալը» 45 միավորով երկրորդն է:
Fanat, Realmadrid.am