• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակի է հասել «Լեգանեսի» դեմ ստուգողական խաղում

Հոդվածներ

«Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակի է հասել «Լեգանեսի» դեմ ստուգողական խաղում
28.07.2026
106 0

Քիչ առաջ ավարտվեց «Ռեալի»՝ մինչմրցաշրջանային հատվածի «Լեգանեսի» դեմ ստուգողական հանդիպումը։   Խաղն անցկացվել է «Սյուդադ Ռեալ Մադրիդ» մարզումային խաղադաշտում։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները  աղթանակի են հասել 4:1 հաշվով։

Հանդիպման առաջին գոլը 22-րդ րոպեին խփել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Երեք րոպե անց հարձակվող Գոնսալո Գարսիան կրկնապատկել է «Սերուցքայինների» առավելությունը։ 39-րդ րոպեին «Լեգանեսի» հարձակվող Նայիմ Գարսիյան հետ է բերել մեկ գնդակ։ 58-րդ րոպեին Ֆրանկո Մաստանտուոնոն հաշիվը դարձրել է 3։1, իսկ երկու րոպե անց «Լեգանեսի» պաշտպան Ռուբեն Պուլիդոն գրավել է սեփական դարպասը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:1։

Հիշեցնենք, որ այժմ «Լեգանեսը» հանդես է գալիս Սեկունդայում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված