Անգլիական «Ֆուլհեմը» պատրաստ է խոշոր գումար վճարել «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի համար։ Հենց այս խաղացողին է ակումբի նոր մարզիչ Ալվարո Արբելոան ցանկանում տեսնել իր թիմի կազմում։ Իսպանացին ձգտում է պայմանագիր կնքել հարձակվողի հետ, ում հետ նախկինում աշխատել է «Մադրիդում»։ Այս մասին սոցիալական իր էջերում հայտնել է լրագրող Մատեո Մորետոն։
Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով, «Ռեալը» պատրաստ է դիտարկել Գարսիայի վաճառքի հնարավորությունը։
2025/2026 մրցաշրջանում հարձակվողը մադրիդցիների հիմնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ Գոնսալո Գարսիան հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդ Կաստիլիա» երիտասարդական թիմում, որտեղ 2024/2025 մրցաշրջանում 73 հանդիպման ընթացքում աչքի էր ընկել խփած 30 գոլերով։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն