Հոդվածներ

The Athletic. «Արսենալը» հետևում է Վինիսիուսի կարգավիճակին
26.07.2026
89 0

«Արսենալը» հետաքրքրված է Վինիսիուս Ջունիորի ծառայություններով։ 

Լոնդոնյան ակումբը մտադիր է առաջարկ կատարել բրազիլացուն, եթե վերջինս որոշի չերկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ակումբների միջև դեռևս բանակցություններ չեն եղել, սակայն «Արսենալի» ղեկավար անձնակազմի շրջանում այս գաղափարը լիակատար հավանության է արժանացել։ Նշվում է, որ «Ռեալը» չի ցանկանում կորցնել Վինիին անվճար, այն դեպքում, երբ հաջորդ մրցաշրջանում նա նաև հավատարմության համար բոնուս է ստանալու։

Նրա գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված