Հոդվածներ

«Ռեալը» կլորիկ գումար է առաջարկել Դիոմանդեի տրանսֆերի համար
25.07.2026
102 0

«Ռեալը» այս շաբաթ պաշտոնական առաջարկ է կատարել «Լեյպցիգի» ֆուտբոլիստ Յան Դիոմանդեի համար։ 

«Սերուցքայինները» 19-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 90+10 մլն եվրո։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանական ակումբը մերժել է առաջարկն ու պահանջել ավելի մեծ գումար։ 

Դիոմանդեի տրանսֆերի համար պայքարի մեջ է նաև «ՊՍԺ»-ն, սակայն նրանց ջանքերը ևս դեռ ապարդյուն են։ 

Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Դիոմանդեն մասնակցել է 33 հանդիպման, դարձել 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված