The Sun-ը հաղորդում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վաճառել կիսապաշտպան Օրելյեն Չուամենիին «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Ռոդրիի տրանսֆերը ֆինանսավորելու նպատակով։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» տեղեկություններ է խնդրել 26-ամյա ֆրանսիացու մասին, որի արժեքը գնահատվում է 79,6 միլիոն եվրո։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիքը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Չուամենիին։ Ակումբն արդեն պայմանագիր է կնքել երկու կիսապաշտպանների՝ Անդրե Սանտոսի և Յուրի Տիլեմանսի հետ։
Ըստ լուրերի՝ «Ռեալի» համար այս պահին Ռոդրիի տրանսֆերը գերնպատակ է դարձել։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն