Հոդվածներ

Չուամենին բաց կթողնի Պարագվայի դեմ կայանալիք հանդիպումը
04.07.2026
58 0

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին չի կարողանա մասնակցել ԱԱ 2026-ի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք Պարագվայի ընտրանու դեմ հանդիպմանը։ 

Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ը։ 

Երեկ կայացած մարզման ժամանակ «Ռեալի» կիսապաշտպանը ազդրի հատվածում ցավեր է զգացել։ 

Սպասվում է, որ հիմնական կազմում նրան կփոխարինի Կուադիո Կոնեն։ 

Մինչ այս կայացած Ֆրանսիայի հավաքականի 4 խաղերից 3-ում Չուամենին եղել է մեկնարկային կազմում, իսկ մեկում ընդգրկված չի եղել հայտացուցակում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված