«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Էնցո Ֆերնանդեսի հեռանալու պարագայում ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Ռեալի» երկու ֆուտբոլիստների՝ Արդա Գյուլերին ու Օրելիեն Չուամենիին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի, Գյուլերն ու Չուամենին վստահ չեն իրենց ապագայի հարցում Մոուրինիոյի նշանակումից հետո։ «Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել Չուամենիին, սակայն Էնցո Ֆերնանդեսին ձեռք բերելու դեպքում, դա կարող է հնարավոր լինել, բայց ոչ պակաս, քան 90 մլն եվրոյի դիմաց։
Նշվում է, որ մինչ «Ռեալից» հեռանալը Ալոնսոն լավ հարաբերություններ է ունեցել երկու ֆուտբոլիստների հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն