«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ջունիորին։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Ըստ աղբյուրի, «Կարմիր սատանաները» 120 մլն եվրո արժողությամբ առաջարկ են նախապատրաստել և մտադիր են առաջիկա օրերին ներկայացնել Մադրիդի «Ռեալին»։
Վինին դեռևս համաձայնության չի հասել «Սերուցքայինների» հետ նոր պայմանագրի հարցում, իսկ գործող պայմանագրի -ամկետն ավարտվում է 2027 թվականին։ Նշվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բավարարել Վինիսիուսի ցանկությունները աշխատվարձի տեսանկյունից։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն