Հոդվածներ

Ռոդրիգո. «Այս փորձությունները ինձ ավելի ուժեղ են դարձնում»
07.07.2026
50 0

«Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է իր ապաքինման մասին։ Մարտ ամսին ֆուտբոլիստը հաջողությամբ վիրահատվել է աջ ոտքի առաջնային խաչաձև կապանի և կողմնային մենիսկի պատռվածքի վերականգնման համար։ Նախկինում հաղորդվել էր, որ նրա ապաքինումը կտևի 10 ամիս։ 

«Ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Իրականում, ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ես գոհ եմ իմ առաջընթացից և ամեն օր ինձ ավելի լավ եմ զգում։ Սա մի գործընթաց է, որը պահանջում է մեծ համբերություն։ Կան օրեր, երբ ես արթնանում եմ՝ ինձ լավագույնս չզգալով, և կան օրեր, երբ ամեն ինչ հիանալի է, և ինձ թվում է, որ կարող եմ վազել, դուրս գալ խաղադաշտ և խաղալ։ Պետք է համբերատար լինել, բայց ես լավ եմ ու ինձ երջանիկ եմ զգում։ 

Այս երեքուկես ամիսների ընթացքում ես շատ բանի միջով եմ անցել՝ շատ լավ ու վատ օրեր, երբ ուժեղ ցավեր էի զգում։ Դա աներևակայելի դժվար էր, իմ կյանքի ամենադժվար մարտահրավերը։ Կային օրեր, երբ ես ուժասպառ էի արթնանում, և օրեր, երբ լի էի էներգիայով։ Ես անցել եմ այս բոլոր փորձությունների միջով, որոնք գիտեմ՝ ինձ ավելի ուժեղ կդարձնեն, երբ կրկին խաղալու հնարավորություն ունենամ»։ Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված