Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ թիմը ձեռք չի բերի Էնցո Ֆերնանդեսին։
«Համացանցում վերջին շրջանում տեղ գտած լուրերի ֆոնին, ցանկանում ենք հայտնել, որ «Ռեալ Մադրիդը» երբեք հետաքրքրվածություն չի ունեցել Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ, և որևէ ուղիղ կամ անուղղակի կապ չի հաստատել նրա հետ և մտադիր չէ նման տրանսֆերի իրականացնել։
«Ռեալը» մեծ հարգանք է տածում Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ, ով փայլուն ֆուտբոլլիստ է, ում որակները հայտնի են ողջ աշխարհին, և «Չելսիին», որի հետ նա շատ լավ հարաբերություններ ունի։
Հենց «Չելսիի» նկատմամբ ունեցած այդ հարգանքից ելնելով էլ ցանկանում ենք կտրականապես հերքել մեդիայում տեղ գտած լուրերը։
«Ռեալ Մադրիդը» ցավում է, որ նման ապատեղեկատվությունները շատ են, և որ դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ ներգրաված մարմինների և անձանց մոտ». նշված է «Արքայական» ակումբի հայտարարության մեջ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն