Հոդվածներ

«Ռեալը» կակտիվացնի Պասին հետ գնելու իրավունքը
26.06.2026
76 0

«Ռեալը» կվերադարձնի Նիկո Պասին։ 

«Սերուցքայինները» պաշտոնապես տեղեկացրել են «Կոմոյին», որ ակտիվացնելու են նրան 9 մլն եվրոյով վերադարձնելու իրավունքը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

Մինչ երկուշաբթի իտալական ակումբը հնարավորություն կունենա 60 մլն եվրոյի դիմաց գնել Պասի տրանսֆերային իրավունքները։ Եթե նրանք չօգտվեն այդ հնարավորությունից, ապա «Ռեալը» պլանավորում է վաճառել Պասի տրանսֆերային իրավունքներն այլ ակումբի, սակայն ավելի բարձր գումարի դիմաց։

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված