2018-ից 2022 թվականները ծայրահեղ վատն էին Օդրիոսոլայի համար: Աջ պաշտպանը ԱԱ-2018-ի մասնակցից (չնայած ոչ մի հանդիպման չմասնակցեց) վերածվեց կատարյալ «ոչ պիտանի» ֆուտբոլիստի ոչ միայն Իսպանիայի հավաքականի, այլ նաև «Ռեալի» համար:
26-ամյա բասկը «սերուցքայինների» կազմի միակ ֆուտբոլիստն է, որը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում: Անգամ Վալյեխոն ու Մարիանոն, որոնց հետո ակումբն ամենաքիչն է հույսեր կապում, խաղաժամանակ ստացել են:
«Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 22 խաղի, սակայն այդպես էլ չի կարողացել մրցակցությունից դուրս թողնել Կարվախալին: Այնուհետև, վարձավճարով «Բավարիա» տեղափոխվելուց հետո, նա կրկին վատ հանդես չեկավ: 2020/21 մրցաշրջանում Ալվարոն վերադարձավ Իսպանիայի մայրաքաղաք և մասնակցեց ընդամենը 16 հանդիպման:
Նախորդ մրցաշրջանում նա փորձեց «վերակենդանացնել» կարիերան «Ֆիորենտինայում»՝ մասնակցելով 27 խաղի: Թվում էր, թե դա կօգնի «Ռեալ» վերադառնալուց հետո փոխել իրերի ընթացքը, սակայն նման բան տեղի չունեցավ: Ակումբն առաջվա պես նախապատվությունը տալիս է Կարվախալին ու Լուկաս Վասկեսին: