Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն այս ամռան համար Մայքլ Օլիսեն է։
«Հենց նման ֆուտբոլիստի մասին էր խոսում «Ռեալի» նախագահը, երբ ասում էր «գալակտիկոս»։ Վերջին շաբաթների ընթացքում ակումբի ներսում տեղի ունեցած ժողովների ընթացքում քննարկվել է հենց Օլիսեի անունը։ Նա մնում է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն այս ամռան համար, իսկ Ալավարի վերաբերյալ գործողություններն ուղղակի բլեֆ են եղել». հայտարարել է Ռոմանոն։
Այնուամենայնից, Ֆաբրիցիոն նշում է, որ «Սերուցքայինների» համար չափազանց բարդ է լինելու Օլիսեի տրանսֆերն իրականացնելը, քանի որ «Բավարիան» հրաժարվում է ցանկացած գումարի դիմաց բաց թողնել նրան ու նույնիսկ նախապատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել նրան ավելի լավ պայմաններով։ Անձամբ Օլիսեն այժմ կենտրնոցած է միայն Ֆրանսիայի հավաքականի կազմում իր ելույթների վրա։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն