Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել մարոկկացի ֆուտբոլիստի
19.06.2026
151 0

«Ռեալը» առաջատար ակումբներից մեկն է, որը հետաքրքրված է «Լիլի» 18-ամյա մարոկկացի  կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով։ Ֆուտբոլիստը առանձնահատուկ ուշադրության է արժանացել աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կայացած Բրազիլիայի դեմ խաղում ցուցադրած իր ելույթով։ Այս մասին հաղորդուն է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիլը» պատրաստ է քննարկել խաղացողի տրանսֆերի առաջարկները՝ 70+ միլիոն եվրոյի դեպքում։ 

Նախորդ մրցաշրջանում Բուադին անցկացրել է 42 խաղ բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկություններով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված