Հոդվածներ

«Ռեալն» ու Emirates-ը երկարաձգել են պայմանագիրը
10.06.2026
52 0

«Ռեալը» հայտարարել է Emirates-ի հետ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին։

Ավիաընկերությունը կմնա «Ռեալի» ֆուտբոլային և բասկետբոլային թիմերի գլխավոր հովանավորը մինչ 2031 թվականը։ 

«Emirates-ը հանդիսանում է «Ռեալի» հովանավորը 2011 թվականից, իսկ գլխավոր հովանավորը՝ 2013-ից։ Ընկերությունը կշարունակի հանդես գալ որպես գլխավոր հովանավոր և տղամարդկանց կանանց թիմերի ավիափոխադրող։ Այդ բրենդի անունը գրված կլինի մարզաշապիկների, մարզումային շապիկների և մարզչական անձնակազմի հագուստի վրա։ Այս հայտարարությունն իրենից շատ մեծ բան է ներկայացնում, քանի որ նման համագործակցությունն ամենաերկարն է Լա լիգայի պատմության մեջ». նշվում է «Ռեալի» հայտարարության մեջ։

Ինչպես տեղեկացնում է As-ը, պայմանագրի երկարաձգումից հետո «Արքայական» ակումբի եկամուտները մեկ մրցաշրջանի ընթացքում կաճեն 70-100 մլն եվրոյով, որը «Ռեալին» եկամուտների տեսանկյունից ռեկորդակիր կդարձնի։

Los Merengues, Realmadrid.am