«Ռեալի» կիսապաշտպաբ Ջուդ Բելինգեմը խոսել է գալիք Մունդիալի մասին։
Ջուդը Նոր Զելանդիայի դեմ ընկերական խաղի երկրորդ կեսում դուրս եկավ խաղադաշտ և ստացավ ավագի թևկապը։ Անգլիացիները հաղթեին 1։0 հաշվով՝ Հարի Քեյնի գոլի շնորհիվ։
«Ես ինձ լավ եմ զգում։ Միգուցե իմ վիճակը փոքր ինչ այլ է, քան Քեյնինը, բայց ես ինձ լավ եմ զգում բարդ մրցաշրջանից հետո, որի ընթացքում առաջին անգամ իմ կարիերայում մի քանի վնասվածքներ ստացա։ Ինձ ուժեղ եմ զգում և պատրաստ եմ։
Ժամանակի հետ մենք պետք է ավելի գրագետ կառավարենք խաղը։ Ցանկանում ենք խաղալ բարձր տեմպով և բարձր պրեսինգով, բայց շոգը և նման խաղադաշտերը դա անել թույլ չեն տալիս». նշել է Ջուդը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն