Ժոզե Մոուրինիոն, ով մոտ ապագայում կարող է դառնալ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը, հավանություն է տվել Կոնատեի տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Cadena SER-ը։
27-ամյա ֆուտբոլիստը «Արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է՝ հաշվի առնելով Ալաբայի հեռանալն ու Ռյուդիգերի և Միլիտաոյի հաճախակի վնասվածքները։
«Ռեալ» տեղափոխության դեպքում Կոնատեն չի լինի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների շարքում։ Նրա աշխատավարձը կլինի մոտավորապես այնքան, ինչքան ստանում է Ալեքսանդր-Արնոլդը։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Կոնատեն պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ 4+1 սխեմայով, եթե Ֆլորենտինո Պերեսը վերընտրվի ակումբի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանը հայտարարել է «Լիվերպուլից» հեռանալու մասին և այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն