Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկոյի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։
«Ռեալ Մադրիդը» 2022 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց «Ատլետիկոյին» Լա լիգայում
Արբելոան 2010 թվականից ի վեր «Մադրիդի» երրորդ մարզիչն է, ով հաղթել է իր առաջին հանդիպումը «Ատլետիկոյի» դեմ: Այս ցանկում են նաև Մոուրինյոն և Սոլարին:
Վալվերդեն Լա լիգայի այս մրցաշրջանում արդեն վաստակել է 11 միավոր «գոլ+փոխանցում» համակարգով (4 գոլ և 7 ասիստ): Սա ուրուգվայցու լավագույն արդյունքն է՝ 22/23 մրցաշրջանի հետ մեկտեղ:
Վինիսիուսն իր կարիերայում առաջին անգամ երկու խաղ անընդմեջ («Մանչեսթեր Սիթիի» և «Ատլետիկոյի» դեմ) դուբլ ձևակերպեց:
Վինիսիուսը Լա լիգայի առաջին խաղացողն է, ով վերջին 5 մրցաշրջանների ընթացքում հատեց 100 միավորի սահմանը «գոլ+փոխանցում» համակարգով:
Վինիսիուսը խփեց իր 2-րդ և 3-րդ գոլերը «Ատլետիկոյի» դեմ խաղերում: Ընդհանուր առմամբ, բրազիլացուն հաջողվեց գրավել «ներքնագործների» դարպասը 2023 թվականից ի վեր առաջին անգամ:
Վալվերդեն «Մադրիդի» առաջին խաղացողն է 2008 թվականից ի վեր, ով հեռացվեց դաշտից մադրիդյան դերբիում (Լա Լիգայի շրջանակներում): Ավելի քան 17 տարի առաջ կարմիր քարտ էր ստացել Սերխիո Ռամոսը:
Վալվերդեն իր ամբողջ կարիերայի ընթացքում ստացել է ընդամենը 2 կարմիր քարտ, և երկուսն էլ՝ «Ատլետիկոյի» դեմ խաղերում:
Հայերեն