Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Արսենալին» (1:1, 4:3)։
Ինչպես և եզրափակչից առաջ, ցուցակի առաջին հորիզոնականում շարունակում է մնալ «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը 3-րդ տեղից նահանջել է 9-րդ հորիզոնական։
Ամբողջական ցանկը հետևյալն է․
1. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիայի հավաքական)
2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական)
3. Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական)
4. Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիայի հավաքական)
5. Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիայի հավաքական)
6. Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական)
7. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստանի հավաքական)
8. Լուիս Դիաս («Բավարիա», Կոլումբիայի հավաքական)
9. Դեկլան Ռայս («Արսենալ», Անգլիայի հավաքական)
10. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիայի հավաքական)
11. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինայի հավաքական)
12. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր», Պորտուգալիայի հավաքական)
13. Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիայի հավաքական)
14. Գաբրիել Մագալյաես («Արսենալ», Բրազիլիայի հավաքական)
15. Աշրաֆ Հակիմի («ՊՍԺ», Մարոկկոյի հավաքական)
16. Ռաֆինյա («Բարսելոնա», Բրազիլիայի հավաքական)
17. Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինայի հավաքական)
18. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիայի հավաքական)
19. Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիայի հավաքական)
20. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական)։
Fanat, Realmadrid.am
Հայերեն