Արդա Գյուլերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի բացահայտում։
«Ռեալի» կիսապաշտպանը մրցաշարն ավարտել է չորս գոլային փոխանցմամբ և երկու գոլով։ Երկու գոլերն էլ նա խփել է «Բավարիայի» դեմ քառորդ եզրափակչի պատասխան խաղում (3:4, առաջին հանդիպումը՝ 1:2)։
Այս մրցանակը տրվում է այն ֆուտբոլիստներին, որոնք մրցաշրջանի մեկնարկի պահին 21 տարեկանից բարձր չեն եղել։ Անցած տարի մրցանակը ստացել էր Դեզիրե Դուեն՝ ՊՍԺ-ից։
Fanat, Realmadrid.am
Հայերեն