Հոդվածներ

Չուամենիի և Վալվերդեի վերաբերյալ որոշում է կայացվել
31.05.2026
176 0

Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Ֆեդերիկո Վալվերդեն ու Օրելյեն Չուամենին կմնան «Ռեալում»։

«Վալվերդեն և Չշուամենին կմնա՞ն։ Ինձ համար՝ այո, իհարկե։

Ճգնաժամ հանդերձարանո՞ւմ։ Հանդերձարանում ամեն ինչ հիանալի է։ Նրանք նույն տղաներն են, ինչ միշտ եղել են, և բոլորը ընկերներ են։ Եթե մարզման ժամանակ մեկը պատահաբար ոտք դնի մյուսի ոտքին, և նրանք զայրանան, չարժե դրանից մեծ խնդիր սարքել։

Եթե կա մի բան, որի պատճառով պետք է զայրանանք, ապա դա տեղեկատվության արտահոսքն է։ Ոմանք ասում են՝ «Խնդիրն այն է, որ նրանք կռվում են»։ Ո՛չ, խնդիրը տեղեկատվություն արտահոսքներն են։

Մեզ մոտ հիանալի մթնոլորտ է։ Պարզապես մի քանի «սև ոչխարներ» տեղեկություններ էին արտահոսում մեր մասին, և մենք արդեն զբաղվել ենք նրանց հարցով»,- El Pais-ին տված հարցազրույցում ասել է Պերեսը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2-րդ տեղն էր զբաղեցրել Լա լիգայի ավարտված մրցաշրջանում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված