Իսկոն մոտ է «Բետիս» տեղափոխությանը։
As-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը արդեն իսկ համաձայնության է հասել «Բետիսի» հետ։ Նրան առաջարկել են 2+1 սխեմայով պայմանագիր, ըստ որի նա տարեկան ավելի քան 10 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։ Բացի դա իսպանացին կստանա նաև բոնուսներ։
Նրա վերջնական աշխատավարձի չափը կախված կլինի նրանից, թե կխաղա «Բետիսը» ՉԼ-ում, թե ոչ։ Բացի այդ անդալուզյան ակումբը ամռանը պատրաստվում է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստներից։
Այդ կերպ Իսկոն կարող է դառնալ «Բետիսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Ամենայն հավանականությամբ Իսկոյի՝ «Բետիս» տեղափոխության դեպքում, թիմից կհեռանա Նաբիլ Ֆեկիրը, ով այժմ խաղում է նույն դիրքում, ինչ Իսկոն և ստանում մոտավորապես նույքան աշխատավարձ, որքան «Բետիսը» առաջարկում է Իսկոյին։
Los Merengues, Realmadrid.am