Վիճակագրական տվյալներ՝ «Վալյադոլիդ» - «Ռեալ» խաղից հետ
1. «Ռեալ Մադրիդը» դեկտեմբերի 30-ին արտագնա խաղում հաղթել է 94 տարում առաջին անգամ: Նախքան երեկվա «Վալյադոլիդի» դեմ խաղը մադրիդցիները երեք անգամ այդ օրը պարտվել էին, երեք անգամ ոչ-ոքի խաղացել:
2. 2022 թվականին Բենզեման մասնակցել է 40 գոլի բոլոր մրցաշարերում՝ 32 գոլ, 8 գոլային փոխանցում: Սա լավագույն ցուցանիշն է Պրիմերայի ֆուտբոլիստների շրջանում:
3. Բենզեման արդեն 226 գոլ է խփել Լա լիգայում: 2-ով ավելի քիչ՝ քան Ռաուլը և 85-ով ավելի քիչ՝ քան Ռոնալդուն:
4. «Վալյադոլիդի» դեմ խաղում Վինիսիուսը դրիբլինգի ցուցանիշով հատեց 200-ի սահմանը: Սա երկրորդ արդյունքն է Եվրոպայի թոփ 5 առաջնություններում Մբապեից հետո (207):
5. Կուրտուան Լա լիգայի այս մրցաշրջանում առաջին անգամ անառիկ պահեց դարպասը:
6. Ինչպես Պրիմերայի նախորդ մրցաշրջանում, այնպես էլ այս մրցաշրջանում, «Ռեալը» 35 գոլ խփեց: Անցյալ տարի թիմը մեկ գնդակ ավելի շատ էր ընդունել դարպասը (15):